Ամուսնացած կարգավիճակը «մերկ» լուսանկարների համար խոչընդոտ չէ՞

Երկրպագուները գովել են երգչուհու կազմվածքը

Նաստյա Կամենսխկին ամուսնության ընթացքում, հակառակ երկրպագուների սպասումների, ծանրաբարո չի դարձել եւ սկսել է ավելի շատ անկեղծ լուսանկարներ տեղադրել։

Վերջերս աստղը սպիտակ ներքնազգեստով ցույց է տվել կազմվածքը։ Նա ինք իրեն նկարել է հայելու մեջ եւ պատմել՝ ինչպես է անցնում իր օրը։

«Ես թայմ-մենեջմենթի մարդ եմ եւ չեմ սիրում ժամանակ կորցնել, այդ պատճառով ինձ մոտ ամեն ինչ կարգավորված է։ Ես պահպանում եմ գրաֆիկը, որի շնորհիվ ամեն ինչ հասցնում եմ եւ քայլում եմ դեպի իմ նպատակները։ Սիրում եմ արթնանալ առավոտյան ժամը 6-ին եւ օրը սկսել սպորտից. եթե տանն եմ, մարզման եմ գնում կամ վազքի, եթե հյուրախաղերի եմ, սպորտով զբաղվում են հյուրանոցի մարզասրահում։ Ասում են՝ ամենալավն առավոտյան սպորտով զբաղվելն է հորմոնների պատճառով, որոնք օրգանիզմում արտադրվում են։ Աշխատանքի անցնում եմ մարզումից անմիջապես հետո։ Օրը բավական ակտիվ ու հագեցած է ստացվում։ Բայց ամենակարեւորը՝ որքան վաղ ես արթնանում, այնքան շատ բան ես հասցնում։ Սնվում եմ հստակ գրաֆիկով։ Եթե ուշ ժամի համերգեր չունեմ, պառկում եմ քնելու երեկոյան մոտ ժամը 10-11-ին։ Վաղուց ապացացուցված է, որ քնի համար ամենաարժեքավոր ժամերն են 10-ից մինչեւ առավոտյան ժամը 4-ը»,- գրել է նա։

Երկրպագուները գովել են երգչուհու կազմվածքը։ «Քաղցր աղջիկ», «Այնքան գեղեցիկ»,- գրել են նրանք։ Շատերին հետաքրքրել է առարկան, որը Նաստայի ձեռքին են։ «Սա հղիության թեստ չէ՞»։ Ընդ որում, մեծ մասը ենթադրել է որ դա պարզապես ատամների համար խոզանակ է։

Գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք Նաստյային հանդիմանել են գայթակղիչ լուսանկարի համար։ «Դուք արդեն ամուսնացել եք։ Ինչո՞ւ է հարկավոր ամեն օր ցույց տալ ձեզ»,- տարակուսած է օգտատերերից մեկը։

Աղբյուրը՝ Экспресс газета, Instagram, գրում է  style.news.am: