Նորատուսի մոտ մեքենան մոտ 8 մետր գլորվել է ձորը. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 02:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա ձորակը (մոտ 8 մ):

Փրկարարները վարորդին եւ ուղեւորին՝ Ա.Ի.-ին (ծնված 1973 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղեւորինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: