Պանրային սոուս, որը հրաշալի համադրվում է մսի և կարտոֆիլի հետ

Բաղադրիչներ

Բաղադրիչներ

1. Սերուցք (30% և բարձր) – 200 մլ
2. Սերուցքային պանիր – 125 գ
3. Չեդդեր պանիր – 80 գ
4. Պարմեզան պանիր – 30 գ
5. Աղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Սերուցքը լցնել կաթսայի մեջ և դնել ցածր կրակի վրա: Հասցնել եռման: Պարմեզանն անցկացնել քերիչով և ավելացնել սերուցքին, խառնել:

2. Եռացող սերուցքին ավելացնել սերուցքային պանիրը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի: Ավելացնել չեդդերը և կրկին խառնել:

3. Մի քանի րոպե անընդհատ խառնելով՝ եփել: Վերցնել կրակի վրայից և համեմել աղով: Սոուսը մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը, գրում է 168.am: