Հրաշալի կյանք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեր ծրագրերի կատարումը թողեք Ինձ. դուք գործեք միայն՝ համաձայն Իմ ցուցմունքի

Հիսուս

Հուլիսի 25

Ես Եմ ձեր Տերը: Տերը՝ ձեր կյանքի, կարգավորողը՝ ձեր օրերի, ձեր ներկան և ձեր ապագան: Ձեր ծրագրերի կատարումը թողեք Ինձ: Դուք գործեք միայն՝ համաձայն Իմ ցուցմունքի:

Դուք երկուսդ էլ արդեն մտել եք մի շրջան, երբ ձեր կյանքն առաջնորդվում  է միայն Աստծո կողմից: Հապա մտածեք՝ ի՞նչ է նշանակում Աստծուց սովորել. Արարչին ունենալ՝ իբրև Առաջնորդ:

Կա՞ սրանից ավելի հրաշալի մի կյանք: Կարո՞ղ եք հետզհետե տեսնել, թե որքան գեղեցիկ կարող է լինել Ինձ հետ կապված կյանքը: Դեռ ավելին. կարո՞ղ եք տեսնել, որ ձեզ ոչ մի չարիք չի կարող պատահել, երբ ձեր կյանքը կապված է Ինձ հետ: