Սինգապուրի մաքսատանը փղի 8.8 տոննա եղջյուր են առգրավել: Սա մեկ տարվա կտրվածքով ռեկորդային խմբաքանակ է ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Straits Times -ը:
Եղջյուրների վիթխարի խմբաքանակը, որի արժեքը մոտ 60 մլն դոլար է, առգրավվել է կիրակի գիշերը, երեք բեռնատարներից:
Այդ քանակությամբ եղջյուր ստացվել է մոտ 300 աֆրիկյան փղի սպանդից:
Դրանք բերվել էին Կոնգոյից: Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ բեռնատարները փայտանյութ են տեղափոխել:
0Comments