Լուսնի վրա ջրի ահռելի պաշարներ կան. գիտնականներ

Գիտնականները նախ ուսումնասիրել են Մերկուրիի վրայի խառնարանները և նկատել են, որ դրանց խորխորատներում կա ջրի նմանվող նյութ

Երկրագնդի արբանյակ Լուսնի և Մերկուրի մոլորակի համեմատական ուսումնասիրության արդյունքում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ Լուսնի վրա շատ ավելի շատ ջուր կա, քան նախկինում ենթադրվում էր։

Գիտնականները նախ ուսումնասիրել են Մերկուրիի վրայի խառնարանները և նկատել են, որ դրանց խորխորատներում կա ջրի նմանվող նյութ։ Հատկապես հետաքրքիր են եղել այն խառնարանները, որոնց հատակն ուղղակի չի երևում խորության պատճառով։ Գիտնականները եզրակացրել են, որ այդ խորխորատներում՝ սառցի հաստ շերտի տակ, ջրի ամբարներ են։

Խառնարանի տրամագծի ու խորության նմանատիպ համամասնությամբ Լուսնի վրա եղած խառնարաններն ուսումնասիրելիս գիտնականները եզրակացրել են, որ դրանց խորքում նույնպես ջրի մեծ պաշարներ կան՝ սառույցի տեսքով։