Մոտեցիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ոչ մի թշնամի չի համարձակվի վնասել քեզ, երբ Ես Եմ քեզ պաշտպանում

Հիսուս
Հուլիսի 24

Տեր, առաջնորդիր մեզ, ցույց տուր մեզ Քո Կամքը և ճանապարհը ամեն բանի մեջ

Մոտեցիր Ինձ, և դու կգտնես ճանապարհը, որովհետև, ինչպես Իմ աշակերտներին ասացի, Ես Եմ Ճանապարհը. այս է լուծումը՝ երկրային բոլոր խնդիրների:

Մոտեցիր, որքան կարող ես՝ մոտեցիր Ինձ: Մոտեցիր, գործիր և ապրիր Իմ Ներկայության մեջ: Ոչ մի թշնամի չի համարձակվի վնասել քեզ, երբ Ես Եմ քեզ պաշտպանում: Այս է գաղտնիքը՝ ձեռք բերելու համար ողջ Զորությունը, ողջ Խաղաղությունը, ողջ Ազատությունը, սրանք են պտուղները՝ Ինձ մոտ լինելու:

Օթևանիր Ինձ մոտ, ապրիր Իմ Ներկայությունը, հրճվիր Իմ Սիրով: Շնորհակալ եղիր, օրհնիր Ինձ, և հրաշալիքներ կբացվեն քեզ: