Ֆրանսիայում նախկին նախարարին փակել են զուգարանում եւ 55 հազար եվրոյի կողոպտել

Կողոպուտը տեղի է  ունեցել հուլիսի 21-ի գիշերը մայրաքաղաքի  XIV շրջանում

Անհայտ անձինք կողոպտռել ենմ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Տյերի Բրետոնին՝ նրան կնոջ հետ փակելով զուգարանում եւ տանելով ավելի քան 55 հազար եվրոյի գողոն, հաղորդում է France Info-ն:

Կողոպուտը տեղի է  ունեցել հուլիսի 21-ի գիշերը մայրաքաղաքի  XIV շրջանում:

Բրետոնը, որը ներկայումս գլխավորում է Atos ընկերությունների խումբը, եւ նրա կինն արդեն պառկել էին քնելու, երբ երկու սեւազգեստ անհայտ անձինքն ներխուժել էին նրանց տուն եւ սկսել ծեծել նրանց՝ հարվածելով հատկապես դեմքին:

Այնուհետ կողոպտիչները սկսել էին ատրճանակներով սպառնալ նախկին նախարարին ՝ պահանջելով բացել սեյֆը, որտեղ պահվում էին զարդերը:

Բրետոնը հնազանդվել էր եւ զարդերը տվել նրանց: Դրանից հետո տան սեփականատերերին եւ նրանց վարորդին փակել էին զուգարանում: Այդ ժամանակ կողոպտիչները շարունակել էին ստուգել տունը, այնուհետ փախուստի դիմել, գրում է news.am:

Գողոնի ընդհանուր արժեքը, որի թվում ադամանդներով ապարանջան է եւ ոսկու ձուլակտոր, գնահատվում է ավելի քան 55 հազար եվրո: