Ինչպե՞ս կարելի է այդքան նման լինել. Ռիհանան հրապարակել է իր փոքրիկ «նմանակի» լուսանկարը

Աղջնակը մանկական հագուստների մոդել է և նույնիսկ իր սեփական ինստագրամյան էջն ունի՝ 13 000 հետևորդներով

Հանրահայտ երգչուհի Ռիհանան իր փոքրիկ «նմանակի» լուսանկարն է հրապարակել այն բանից հետո, երբ մի շարք երկրպագուներ նրան նշել են փոքրիկի մի շարք լուսանկարներում, գրում է Daily Mail-ը:

«Գրեթե հեռախոսս ցած էի գցում: Ինչպե՞ս կարելի է այդքան նման լինել»,- գրել է երգչուհին:

Աղբյուրը հայտնում է, որ փոքրիկ Ալաայի լուսանկարները համացանցում հրապարակում է վերջինիս մայրը՝ Բրիա Քեյը: Աղջնակը մանկական հագուստների մոդել է և նույնիսկ իր սեփական ինստագրամյան էջն ունի՝ 13 000 հետևորդներով:

Ռիհանան միակ աստղը չէ, որ զարմացած է նրանց միջև առկա նմանությունից:

Մոդել Թայրա Բենքսը կիսվել է միևնույն լուսանկարով՝ ըստ երևույթին փորձելով գտնել աղջկան՝ հետագայում նրան մոդելային կարիերա ապահովելու համար:

Ռիհանայի և Թայրայի զարմանքին միացել են մի շարք այլ հայտնիներ:

«Wow»,-գրել է հնդիկ դերասանուհի, մոդել և երգչուհի Պրիյանկա Չոպրան:

«Շատ անուշիկն է»,- գրել է մոդել Միրանդա Քերը:

Մինչդեռ հայտնի ռեփեր Snoop Dogg-ը Ռիհանային հարցրել է. «Այս ե՞րբ հասցրիր երեխա ունենալ»:

եբգֆվդ