Սյուզի Մելիքյանի 31-ամյակի անակնկալներն ու խնջույքը

Նախ ծաղիկներով, փուչիկներով ինձ շնորհավորեցին ծնողներս, այնուհետեւ շատ հարազատ մարդիկ:
Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյանը դարձել է 31 տարեկան: Նա BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարներն ու պատմել անակնկալների մասին։
Հոբելյարի խոսքով` կեսգիշերից սկսած նշել են տարեդարձը. «Նախ ծաղիկներով, փուչիկներով ինձ շնորհավորեցին ծնողներս, այնուհետեւ շատ հարազատ մարդիկ: Իսկ հաջորդ օրը փոքրիկ խնջույք ենք արել երեւանյան գողտրիկ անկյուններից մեկում, որին ներկա էին միմիայն իմ ամենահարազատ ու թանկ մարդիկ»:Սյուզի Մելիքյան

Երգչուհին անակնկալների, ծաղկեփնջերի եւ շնորհավորանքների պակաս չի ունեցել. «Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ովքեր շնորհավորել են ինձ, զանգել, հաղորդագրություն գրել, փորձել տրամադրությունս բարձրացնել, մաղթանքներ հղել»:

Սյուզի Մելիքյան

Տորթի մոմերը փչելիս Սյուզին միշտ էլ երազանք է պահում.«Ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես ունեմ երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել: Ես հավատում եմ, որ դրանք անպայման իրականություն կդառնան»:

Սյուզի Մելիքյան

BRAVO.am-ը շնորհավորում է Սյուզիին եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսակարները` Սյուզիի անձնական արխիվից

 

Աղբյուրը՝ Bravo.am