Լյաշկոն Զելենսկիին կոչել է բռնապետի կրկնօրինակ

Ի՛մ ժողովուրդ, ի՞նչ ես դու արել

Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն կիրակի անցկացված Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններն անվանել է խայտառակություն, գրում է Izvestia-ն:

Հուլիսի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ նրա կուսակցությունը չի կարողացել անցնել Ռադա:

«Ի՛մ ժողովուրդ, ի՞նչ ես դու արել: Բռնապետի կրկնօրինակը եկել է իշխանության, սակայն դրա համար շուտով պատասխան կտա»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Լյաշկոն նշել է, որ իրենք կլինեն արտախորհրդարանական ընդդիմություն: