Նախատեսվում է Հայաստան ներմուծել 30 հազար գլուխ ոչխար և այծ

Այդ ծրագրի շրջա­նակներում նախատեսվում է Հայաստան ներմուծել 30 հազար գլուխ ոչխարներ եւ այծեր

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էկոնոմիկա­յի նախարարությունը կա­ռավարության քննարկմանն է ներկայացրել 2019– 2023թթ. Հայաստանում ոչխարաբուծության եւ այծա­բուծության զարգացման աջակցության պետական ծրագիր։ Այդ ծրագրի շրջա­նակներում նախատեսվում է Հայաստան ներմուծել 30 հազար գլուխ ոչխարներ եւ այծեր։ Այդ նպատակով նա­խատեսվում է այս տարվա բյուջեում կատարել փոփո­խություն, բայց թե որքան գումար է հատկացվելու ծրագրի իրականացման համար, անհայտ է»։