Կիլոմետրանոց խցանումներ մայրաքաղաքում. Հայրենիքն ու Նորագավիթը անանցանելի են

Մեկ այլ օգտատեր տեսանյութի մեկնաբանություններում գրել էր, որ Հայրենիք կինոթատրոնի մոտ ևս երթևեկությունը կանգ է առած՝ ասֆալտապատման աշխատանքների պատճառով

Հենց հիմա Նորագավիթից դուրս չեմ կարում գալ: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Ամիրխանյանը, ով տեսանյութ է հրապարակել խցանումից։

Նա նշեց, որ գրեթե ամեն օր Նորագավիթի մաքսատան դիմաց կիլոմետրանոց խցանումներ են։

«Իջել եմ ու ոտքով քայլում եմ դեպի մոստ՝ Առաջին մաս, որ նորից տաքսի նստեմ, մաքսատան մոտ կրկին ուժսա, վաղը բնակիչներով կփակենք ներս մտնող ու դուրս եկող ճանապարհը, մինչև ՊԵԿ-ը տեղից շարժվի։ Այլևս անհնարին է»,- ասաց Էդգար Ամիրխանյանը։

Մեկ այլ օգտատեր տեսանյութի մեկնաբանություններում գրել էր, որ Հայրենիք կինոթատրոնի մոտ ևս երթևեկությունը կանգ է առած՝ ասֆալտապատման աշխատանքների պատճառով։