Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հրդեհվել. Այն վերածվել է մոխրակույտի

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը
Արցախ

Այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 03:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 25-ամյա Ս. Ս.-ն վարելով «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի ղեկակառավարումը, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին եւ հրդեհվել:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: