Կրասնոդարը հեղեղվել է

ՌԴ Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատված ջրի տակ են հայտնվել

ՌԴ Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատված ջրի տակ են հայտնվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհի երթևեկելի հատվածի 10, և մերձբակային 19 տարածք: Ջրի մակարդակը հասնում է 20 սմ-ի:

Ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքներին 20 միավոր տեխնիկա է ներգրավված:

Կրասնոդարի երկրամասում փոթորկի նախազգուշացում է տրվել: