Հ1–ը լայնորեն լուսաբանում է Փաշինյանի ամեն մի փռշտոցը. ահա թե ինչպիսին է փաշինյանական Հ1–ը

Ինչպես ասում են՝ «շեղշե լա ֆամ»։ «Ֆամը» երկուսին էլ մատների վրա խաղացրեց և փակեց թեման

Հանրային հեռուստաընկերությունում հայտնված նախկին ընկերները հրապարակային բանավեճի ժանրի մեջ են հայտնվել։ Նրանք վիճում են Հ1–ը բարեփոխելու հարցի շուրջ։ Երկուսն էլ լևոնական միջավայրի մարդիկ են։

Ու մինչ նրանք վիճում են (Տիգրան Պասկևիչյան, Արա Շիրինյան), Հ1–ը լայնորեն լուսաբանում է Փաշինյանի ամեն մի փռշտոցը, իսկ ահա ՍԴ–ի հետ կապված Հրայր Թովմասյանի գնահատականներին չի անդրադառնում, մինչդեռ ՍԴ–ն դարձել է քաղաքական առումով հիմնական թեմաներից։

Ահա թե ինչպիսին է փաշինյանական Հ1–ը։ Այնպես որ, նախկին ընկերները թող չվիճեն, քանզի իրար մասին երկուսն էլ ճիշտ կարծիք են հայտնում, իսկ ա՛յ իրենց շեֆի՝ «ժողվարչապետի» մասին լուռ են։

Ափսոս էր հին ընկերությունը, որը չդիմացավ առաջին իսկ փորձությանն ու գայթակղությանը։ Ինչպես ասում են՝ «շեղշե լա ֆամ»։ «Ֆամը» երկուսին էլ մատների վրա խաղացրեց և փակեց թեման։

Պետրոս Ալեքսանյան

7or.am