Ջրառատ գյուղի կամրջի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Վ.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել

Հուլիսի 21-ին, ժամը 05:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, գրում է tert.am:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Վ.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: