Իմ չափանիշը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբեք մի առաջնորդվեք աշխարհի չափանիշով. դուք շարժվեք միայն Իմ Չափանիշներով

Հիսուս

Հուլիսի 20

Կատարեք հրամանները, իսկ արդյունքը Ինձ թողեք: Այս արեք այնքան համբերատար ու հնազանդ ձևով, ինչպես կուզենայիք, որ տղան ճշտորեն հետևի այն կանոնններին, որոնք տրված են գումարման գործողությունը կատարելու համար՝ առանց առարկությունների ու հարցեր տալու: Քանի որ, եթե գործողությունը կատարեք ըստ տված կանոնի, պատասխանն անսխալ կլինի: Իմացեք նաև, որ Իմ կողմից տված հրամանները արդեն իսկ իրագործված են Իմ միջոցով Հոգևոր Աշխարհի մեջ՝ իրականացնելու համար ձեր նյութաշխարհի պայմաններում պահանջված արդյունքը: Ուստի ճշտորեն հետևեք Իմ կանոններին:

Աստվածային Առաջնորդության կատարելությունը կայանում է Իմ կանոններին հավատարիմ կերպով հետևելու մեջ: Ուրիշ կանոնների հետևելը կարող է աղետի հանգեցնել, եթե այնգամ այն տրված է իմաստուն մարդու կողմից:

Քո անձնական կյանքն ու նկարագիրը, ինչպես նաև քո փորձառություն ու կարողությունները որոշ չափով պակաս կլինեն, սակայն երբ հետևես Ինձ ու կատարես Իմ թելադրանքները, գործադրած կլինես հրահանգներ ու հանձնարարություններ, որոնք տրված են քո ճանաչումին և հիմնված՝ իրենց ստույգ արդյունքի վրա:

Ամեն մի անհատի սահմանված է այսպես քայլել Ինձ հետ, այսինքն՝ գործել Աստվածային իրավասության ներքո՝ լցված ու զորացած աստվածային ուժով:

Ես քեզ սովորեցրել եմ սիրել պարզությունը: Աշխարհը ինչ կուզի, թող մտածի. Երկրավոր նպատակներն ու խարդավանքները քեզ համար չեն: Ախ, իմ որդիներ, անչափ անհրաժեշտ է, որ դուք ինձնից սովորեք իմ մասին: Պարզությունը հանգիստ է բերում, աննման հանգիստ ու զորություն: Այս բանն աշխարհին գուցե անմտություն թվա, բայց այն Ինձ համար աստվածայինը ճաշակելու նախանշանն է: Երբեք մի առաջնորդվեք աշխարհի չափանիշով. դուք շարժվեք միայն Իմ Չափանիշներով: