Իրանը բրիտանական նավ է առգրավվել. Բրիտանիայում կառավարության նիստ են հրավիրում հատուկ օպերացիան մշակելու համար

Իրանն իր հերթին հայտնել է, որ բրիտանական Stena Impero տանկերը Հորմուզի նեղուցում առգրավվել է հուլիսի 19-ին

Իրանական իշխանությունները հերքում են Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Mesdar նավն առգրավելու մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով ուժային կառույցներում ունեցած իր աղբյուրին:

Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ իրանական կողմն ուղղակի կանգնեցրել է նավը, որպեսզի դրա անձնակազմին հիշեցնի անվտանգ նավավարության և էկոլոգիական նորմերի մասին: Դրանից հետո նավին թույլ են տվել շարունակել ընթացքը:

Norbulk Shipping ընկերությունը հաստատել է, որ իրանական կողմն ուղղակի զգուշացում է տվել նավին և թույլ տվել շարունակել ճանապարհը:

Ավելի վաղ բրիտանական ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական կողմը առգրավել է բրիտանական և լիբերիական դրոշների ներքո նավարակող երկու տանկերը, ինչի համար երկրում պատրաստվում են կառավարության նիստ հրավիրել, որպեսզի հասկանան, թե ինչպես են ազատելու նավերը, գրում է analitik.am:

Իրանն իր հերթին հայտնել է, որ բրիտանական Stena Impero տանկերը Հորմուզի նեղուցում առգրավվել է հուլիսի 19-ին: Դա տեղի է ունեցել միանգամից մի քնաի միջազգային նորմ խախտելու համար: Նավում կա անձնակազմի 23 անդամ, այդ թվում Ռուսաստանի 3 քաղաքացի: