Կեցցե'ս, Հրայր

Հրայրն ուղղակի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ բարոյական և թե տղամարդկային առումով լուրջ դաս տվեց այդ ամբողջ խմբին, և առաջին հերթին Փաշինյանին
Փաշինյան Թովմասյան

Կեցցե'ս, Հրայր

Երբեք առանձնահատուկ
հակակրանք կամ համակրանք չեմ ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, չնայած վաղուց եմ նրան ճանաչում։ Բայց վերջին շրջանում Ն.Փաշինյանի շուրջը հավաքված մի խումբ դավադիրների, այս ոլորտի բացառիկ խորհրդանիշ Գագիկ Ջահանգիրյանի գլխավորությամբ, Հ1-ի, ,,Ազատություն,, ռ/կ-ի եւ 1-in.am-ի ամենօրյա եթերսփռումով անհավասար եւ անբարո հարձակումները ՍԴ-ի եւ, հատկապես, նրա նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, օրվա իշխանությունը ուղղակի համազգային եւ համապետական նշանակության հարց էր դարձել։ Ն.Փաշինյանն էլ երեկվա իր հարցազրույցով ամբողջացրեց այդ դավադրություն ամբողջ փաթեթն ու էությունը։ Եւ անհավասար այս պայքարում Հրայրն ուղղակի թե' պրոֆեսիոնալ, թե' բարոյական եւ թե տղամարդկային առումով լուրջ դաս տվեց այդ ամբողջ խմբին։ Եւ առաջին հերթին Ն.Փաշինյանին...
Կեցցե'ս, Հրայր։

Հ.Գ. Թերթ.ամ-ի այսօրվա հարցազրույցը Հ.Թովմասյանի հետ դրա արձանագրումն է..