Մոսկվայի հյուսիսային հատվածում, հետիոտնային անցումներին մոտ կհայտնվեն զգուշացնող գրություններ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ խոսքը մասնավորապես այնպիսի գրությունների մասին է, ինչպիսիք են՝ «Գրկիր երեխային», «Իջիր հեծանիվից» և «Հանիր ականջակալները»։ Ակցիայի նպատակն է հիշեցնել տեղի բնակիչներին երթևեկելի հատվածով անցնելու կանոնները։
Նախաձեռնության հեղինակը տեղացի մի կին է, ով Կորովինսկի խաչմերուկի հատման կետում հաճախ է նկատել անվտանգության խախտումներ: Ինչպես օրինակ` մեծահասակը չի բռնել երեխայի ձեռքը, աղջիկը չի հանել ականջակալները և այլն:
Ծրագիրը կիրականացվի Հյուսիսային վարչական շրջանի բնակիչների և թիվ 2098 դպրոցի տնօրեն Նադեժդա Պերֆիլովի խնդրանքով՝ «Երեխայի անվտանգության համար» սոցիալական ծրագրի շրջանակներում:
0Comments