Բիլ Գեյթսը զիջել է դիրքերը՝ միլիարդատերերի վարկանշային աղյուսակում հայտնվելով 3-րդ հորիզոնականում

Ինչ վերաբերում է առաջին հորիզոնականին, ապա այն շարունակում է զբաղեցնել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը

Ձեռնարկատեր Բիլ Գեյթսն առաջին անգամ Bloomberg Billionaires Index-ում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականից ցածր դիրք: Ինդեքսի 7-ամյա պատմության մեջ նման բան տեղի է ունեցել առաջին:

Microsoft -ի համահիմնադիրը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ 2-րդ հորիզոնականը զիջելով ֆրանսիացի Բեռնար Առնոյին:

«Առնոյին պատկանող, շքեղ իրեր արտադրող LVMH բրենդը Փարիզում հասել է ռեկորդային ցուցանիշների և ավելացրել կապիտալը 107.6 միլիարդ դոլարով: Առնոն Գեյթսից առաջ է անցել ավելի քան 200 միլիոն դոլարով», – ասվում է հրապարակման մեջ:

Միայն 2019 թ.-ին Առնոն ավելացրել է իր կարողությունը 39 մլրդ դոլարով, ինչն ամենբարձր անհատական ցունցանիշն է  Bloomberg- ի վարկանիշում՝ 500 անձանց շրջանում:

Ինչ վերաբերում է առաջին հորիզոնականին, ապա այն շարունակում է զբաղեցնել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: