Homo sapiens-ը երկու անգամ խաչաձեւվել է գիտությանն անհայտ մարդկային տեսակների հետ

Համաձայն գիտնականների եզրահանգումների՝ այդ իրադարձությունները տեղի են ունեցել Հարավարեւելյան Ասիայի բնակեցման շրջանում, այսինքն՝ մոտ 50 հազար տարի առաջ

Homo sapiens-ը երկու անգամ խաչաձեւվել է գիտությանն անհայտ մարդկային տեսակների հետ։ Ադելաիդայի համալսարանի գիտնականների անսպասելի հայտնագործությունը հրապարակվել է PNAS ամսագրում։

Հոդվածի հեղինակներից մեկը՝ Ժուան Տեյշեյրան (João Teixeira), նշում է. ժամանակակից մարդկանցից յուրաքանչյուրը կրում է այդ խաչաձեւումների գենետիկ հետքերը։ Համաձայն գիտնականների եզրահանգումների՝ այդ իրադարձությունները տեղի են ունեցել Հարավարեւելյան Ասիայի բնակեցման շրջանում, այսինքն՝ մոտ 50 հազար տարի առաջ։ Տեյշեյրայի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, այդ տարածքը բնակեցրել են այլ արխայիկ մարդկային խմբեր։ Նրանցից երկուսը ստացել են պայմանական «մեռած հոմինիններ 1» (EH1) եւ «մեռած հոմինիններ 2» (EH2) անվանումները։

Անցկացված հետազոտությունը մատնանշում է, որ ժամանակակից մարդկանց նախնիները երեք անգամ խաչաձեւվել են դենիսովցիների հետ։ Ասիայի հարավում տեղի է ունեցել խաչաձեւում գիտությանն անհայտ EH1 մարդկային տեսակի հետ, իսկ Արեւելյան Ասիայում, Ֆիլիպիններում կամ էլ Ինդոնեզիայի Ֆլորես կղզում՝ խաչաձեւում EH2-ի հետ։

Հետազոտողների կարծիքով՝ EH1-ը, EH2-ը, դենիսցիները եւ նեանդերթալցիները նույն նախնու հետնորդներն են, որն ապրել է մոտ 400 հազար տարի առաջ։ Ելնելով խաչաձեւման իրադարձությունների եզակիությունից՝ կարելի է ենթադրել, որ ժամանակակից մարդու նախնիները ոչնչացրել են EH1-ին եւ EH2-ին։ Այսպիսով, Աֆրիկայից Homo sapiens-ի տարածման մասին պատմությունը կարող է շատ ավելի բարդ լինել, քան ենթադրվում էր մինչ այժմ, կարծում է Տեյշեյրան։