Մեզ հաջողվեց խուսափել վատագույնից. Մակրոնը՝ Իրանի մասին

Եվրոպական երկրները՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, փորձում են նվազեցնել Պարսից ծոցում լարվածությունն ու փրկել միջուկային համաձայնագիրը

Մեզ հաջողվեց իրանական ճգնաժամում երկխոսությանը նոր դինամիկա հաղորդելու շնորհիվ խուսափել վատագույնից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում դիվանագիտական ազդակը կանգնեցրել է «իրանցիների կողմից չափից դուրս արձագանքն ու թույլ տվել ամերիկացիների հետ մշտական երկխոսություն անցկացնել»: Մակրոնն ասել է, որ մտադիր է իրավիճակը քննարկել Իրանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ:

Եվրոպական երկրները՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, փորձում են նվազեցնել Պարսից ծոցում լարվածությունն ու փրկել միջուկային համաձայնագիրը: ԱՄՆ-ն անցած տարի միակողմանի կարգով դուրս եկավ համաձայնագրից եւ թարմացրեց Թեհրանի դեմ տնտեսական կոշտ պատժամիջոցները: Թեհրանը վերջերս հայտարարեց ուրանի հարստացման մասին, գրում է news.am: