Սրբիր տախտակը

Եթե չմոռանաք այլոց գործած մեղքերը, որ Ես Ինձ վրա եմ վերցրել, այդժամ կծանրացնեք Իմ ցավերը
հավատ

Եղբայրներ, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց խնդիրն այն է, որ ետևում մնացածները՝ մոռացած ձգտում են դեպի իմ առջևում եղածները. ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով:

Նոյեմբերի 13

Մոռացիր անցյալը: Նրանից միայն զվարթ օրերը հիշիր: Հիշողությանդ պատկերները սրբիր Սիրով. պետք է մոռանալով մերժես այն ամենը, ինչ հաստատված չէ Սիրով: Ուրեմն ջնջիր այդ ամենը քո հիշողության էջերից:

Ես Խաչի վրա մարդու համար չմեռա, որպեսզի նա շարունակի կրել իր մեղքերի բեռները: Իմ մասին ասված է. «Նա մեր մեղքերը կրեց իր մարմնի մեջ՝ խաչափայտի վրա»:

Եթե չմոռանաք այլոց գործած մեղքերը, որ Ես Ինձ վրա եմ վերցրել, այդժամ կծանրացնեք Իմ ցավերը: