«Մանչեսթեր Սիթին» երկրորդ օրն անընդմեջ չի կարողանում մեկնել Չինաստան

Հուլիսի 17-ին Չինաստանի Նանջին քաղաքում մանչեսթերյան թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի «Վեստ Հեմի» հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկրորդ փորձից եւս չի կարողացել մեկնել Չինաստան։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի չվերթն արդեն երկրորդ օրն անընդմեջ հետաձգվում է։

Չնախատեսված վարչարարական սխալի պատճառով Thomas Cook ավիանընկերությունը դարձյալ չի կարողացել չարթերային օդանավի համար տեղ ամրագրել օդային տարածքում, գրում է Manchester Evening News-ը։

Premier League Asia Trophy մրցաշրջագայությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Սիթին» պետք է մեկներ դեռ հուլիսի 13-ին։

Հուլիսի 17-ին Չինաստանի Նանջին քաղաքում մանչեսթերյան թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի «Վեստ Հեմի» հետ։