Disney-ը հրապարակել է «Խաղալիքների պատմություն 4»-ի թրեյլերը

Մուլտֆիլմն էկրան կբարձրանա 2019թ. հունվարի 21-ին
«Խաղալիքների պատմություն 4»-ի թրեյլերը

Disney Pixar ընկերությունը հրապարակել է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի 4-րդ մասի նոր թրեյլերը:

The Guardian-ի փոխանցմամբ, թրեյլերի դիտումից հետո մուլտֆիլմի սյուժեի վերաբերյալ որևէ բացահայտում անելը դժվար է: Սակայն երևում է, որ գլխավոր հերոսներ շերիֆ Վուդին, ռոբոտ Բազլայթերն ու տիկնիկ Ջեսին կրկին միասին են:

«Խաղալիքների պատմություն 4»-ն էկրան կբարձրանա 2019թ. հունվարի 21-ին: Նշենք, որ «Խաղալիքների պատմություն-3»-ի պրեմիերան կայացել է  9 տարի առաջ, որը համարվում է ամերիկյան կինովարձույթում բոլոր ժամանակների 5 ամենաեկամտաբեր անիմացիոն ֆիլմերից մեկը: