Իմ էջը հեղեղված է սպորտի ու սննդակարգի մասին հարցերով. VARDA

Ես արդեն 10 տարի չեմ ուտում կարմիր միս ու թռչնամիս

VARDA-ն իր Instagram-ում պատմել է իր սննդակարգի մասին։ Աղջիկնե՛ր, սկսեք կիրառել նրա խորհուրդները գեղեցկության, սպորտի ու սննդակարգի մասին, չէ՞ որ ամեն ինչ չէ դեմքին քսած շպարի հաստ շերտով որոշվում ))) 

«Իմ էջը հեղեղված է սպորտի ու սննդակարգի մասին հարցերով։ Ես արդեն 10 տարի չեմ ուտում կարմիր միս ու թռչնամիս ։ Մի անգամ փորձեցի երեք օր միս չուտել ու զգալով թեթեւություն՝ որոշեցի մեկընդմիշտ հրաժարվել դրանից։

Ինքնազգացողությունս հոյակապ է, պարբերաբար արյան անալիզ եմ հանձնում,  երկաթն ու մյուս ցուցանիշնորը նորմայի մեջ են։ Ուտում եմ ձուկ, ծովամթերք, սիրում եմ հնդկաձավար ու բրինձ։

2

Վերջին 6 ամիսներին հրաժարվել եմ  խմորեղենից, քաղցրեղենից, հացաբուլկեղենից։

Ամեն առավոտ արթնանում եմ ժամը 6։40-ին, ձգտում եմ պառկել քնելու մինչեւ 23։00։ Վաղ արթնանալու շնորհիվ հայտնվել է սպորտով զբաղվելու ժամանակ, շաբաթական երեք անգամ մարզիչի հետ պարապում եմ մարզասրահում։

Մնացած ժամանակ՝ պարեր, սթրեթչինգ ու կարդիո։ Բոլորը սպասում են սլացիկ կազմվածքի կախարդական բաղադրատոմսի, բայց նման բան չկա։ Ճիշտ սննդակարգ, շարժուն ու մարզական կենսակերպ և վերջ՝ այլ բաղադրատոմս չկա»,- մակագրել է պարուհին տեսագրությունը։