Ամուսնությունն ուրախություն է մեկ ամսով և վիշտ՝ ողջ կյանքդ

Ով ուրիշների մասին է քեզ պատմում, նա քո մասին կպատմի ուրիշների մոտ

1

Արևելքը աներևակայելի մի հրաշք է։ Նեղ փողոցներ, կանանց՝ թանկարժեք քարերով զարդարված շքեղ զգեստներ, անապատի կիզիչ արև ու հեռվում երևացող ուղտերի քարավաններ։ Առաջարկում ենք միասին խորասուզվել արաբական իմաստնության մեջ, որում կյանքի և բարոյականության մասին հետաքրքիր գիտելիքներ են թաքնված։

• Հարգիր քեզ և հարգված կլինես։

• Արդարության մեջ լռողը նման է անարդար գործում աղաղակողի։

• Եթե չես կարող ամեն բանի հասնել, պետք չէ հրաժարվել քչից։

• Ամուսնությունն ուրախություն է մեկ ամսով և վիշտ՝ ողջ կյանքդ։

• Լավ է ունենաս հազար թշնամի տնից դուրս, քան մեկին՝ տան ներսում։

• Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է ինքն իրեն սանձել։

• Ով ուրիշների մասին է քեզ պատմում, նա քո մասին կպատմի ուրիշների մոտ։

• Ով գովում է մարդուն նրա չունեցած արժանիքների համար, նա ծաղրում է նրան։

• Եթե չկա այն, ինչ ցանկանում ես, ցանկացիր այն, ինչ կա։

• Եթե հարստությունն աճում է, ընկերների թիվն էլ է աճում։