Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 15 հա տարածք

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ

Բուսաբանական այգում այսօր՝ հուլիսի 13-ին բռնկված հրդեհը մարվել է:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հիշեցնենք, որ  ավելի  վաղ live24.am-ը հայտնել էր որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:

Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ: