Կոռումպացված պաշտոնյայի տոռմուզի կալոդկեքը մաշած են

Բարեգործական հիմնադրամի Սմարթ կենտրոն կատարած այցելությունում իր ելույթի ժամանակ Փաշինյանը յուրօրինակ համեմատություն արեց
Նիկոլ Փաշինյան

Երբ ես առաջին անգամ քաղաքական հրապարակային ելույթ եմ ունեցել, ՀՀ քաղաքացիներին առաջարկել եմ մի բանաձեւ, որ յուրաքանչյուրը ասի, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս էլ եմ դա որդեգրել: Դա տեքստ կամ կենաց չի, որ ասեցիր, խմեցինք, գնացինք տներով: Դա պատասխանատվություն է եւ այդ պահից սկսած ես ցանկացած քայլ աներիս շատ արագ, համակարգչային հմտությամբ մշակել, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իմ առաջարկած բանաձեւին»,-ասաց նա՝ հավելելով, որ մեզնից որեւէ մեկն անթերի, կատարյալ չէ:

«Շատ խոսում ենք օրենքի մասին, որ խիստ օրենք լինի, բայց շատ կարեւոր է ներքին օրենքը, որ մենք ունենք: Եթե մեր օրենքը պետք է լինի այն, որ այդ օրենքը մեզ բոլորիս է սահմանափակում ու կանոնակարգում, արդյունք չի լինի: Շատ ավելի կարեւոր է, թե մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն ինչքանով է սահմանափակում որպես լրագրող, որպես խմբագիր, որպես քաղբանտարկյալ, որպես պատգամավոր, որպես վարչապետ ու նախարար: Եթե մենք ներքին արգելակներ չունենանք... ինչո՞վ ենք տարբերվում կոռումպացված պաշտոնյան չկոռումպացված պաշտոնյայից: Մի պարզ բանով. Չկոռումպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ ներքին արգելակներ,եւ դրանք արժեքներն են: Իսկ կոռումպացված պաշտոնյայի տոռմուզի կալոդկեքը մաշած են»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: