Բեյրութում մասնակցելու եմ Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը. Սիրուշո

Facebook-յան էջում տեղադրված լուսանկարում հմայչ երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է գեղեցիկ աքսեսուարների հետ

 

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ այսօր Բեյրութում միջազգային մրցանակաբաշխության է մասնակցելու։

Facebook-յան էջում տեղադրված լուսանկարում հմայչ երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է գեղեցիկ աքսեսուարների հետ։ «Այսօր Բեյրութում մասնակցելու եմ @Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվելու Միջին Արեւելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը անցկացվելու է Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում, ինչը նույնպես խորհրդանշական է»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Ավելի վաղ Սիրուշոն կիսվել էր ինքնաթիռում արված լուսանկարով։ Երգչուհին սպորտային կերպար էր ընտրել. նա սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր նույն գույնի գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում երգչուհին ինքնաթիռի տեսքով սմայլիկ էր օգտագործել։