«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո իշխող կուսակցության շուրջ խոսակցությունները չեն դադարում: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ կուսակցության վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը նույնիսկ չհայտնվեց նոր վարչության կազմում:
Ըստ որոշ խոսակցությունների, Միքայելյանի դեմ կոնկրետ թիմ է աշխատել, ինչի արդյունքում էլ կուսակցության հիմնադիրներից մեկը դուրս է մնացել վարչությունից: Դրանից հետո Միքայելյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ, որ իշխանությունները պետք է դասեր քաղեն, հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը կլինի թավշյա հեռացում:
Ինչպե երևում է, իշխող ուժում տարաձայնություններն աստիճանաբար ավելի ու ավելի են խորանում, իսկ կրքերը՝ թեժանում:
Analitik.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Սասուն Միքայելյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև լարված լեզվակռիվ է տեղի ունեցել, ինչի ընթացքում Միքայելյանն ապտակել է Միրզոյանին:
Թե ինչի շուրջ է եղել լեզվակռիվ, հայտնի չէ, սակայն այն, որ Միքայելյանի ճանապարհները հարազատ կուսակցության հետ կարծես թե բաժանվում են, դա ակնհայտ է դառնում:
0Comments