Քայլի Ջենները սեքսուալ հոլովակով գովազդել է Kylie Skin բրենդի մաշկի խնամքի նոր պարագան

Այսօր բիզնես լեդին իր Instagram-ում ներկայացրել է գովազդային հոլովակ, որը նվիրված է կոսմետիկ միջոցների, որոնք անձամբ է փորձարկել իր մաշկի վրա

Այս տարվա գարնանը 21-ամյա բիզնես լեդի Քայլի Ջենների սեփական ապրանքանիշի հավաքածուի համար զարգացման նոր էտապ էր։  Kylie Cosmetics-ից միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալով Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը թողարկել է մաշկի խնամքի միջոցների հավաքածու, որն անվանել է Kylie Skin։ Այսօր բիզնես լեդին իր Instagram-ում ներկայացրել է գովազդային հոլովակ, որը նվիրված է կոսմետիկ միջոցների, որոնք անձամբ է փորձարկել իր մաշկի վրա, գրում է style.news.am:

Քայլիի բոյֆրնդ եւ նրա դստեր՝ Սթորմիի հայր, 27-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթն առաջիններից է եղել, ով գնահատել է տեսանյութը։

Քայլի Ջենների նոր միջոցների թողարկումն առանց քննադատության եւ վեճերի չի անցել։ Հայտնի աստղին քննադատել են դեմքի խնամքի համար նախատեսված սկրաբը ընկույզի կեղեւ է պարունակում, որը բազմաթիվ փորձագետների կարծիքով շատ կոպիտ է եւ կարող է միկրոտրավմաներ առաջացնել։