Բաքվում հայտարարում են՝ ԱՄՆ-ից զենք չեն գնել, հարկ եղած դեպքում այլ երկրից կգնեն

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հակաօդային պաշտպանության ամենատարբեր միջոցներ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ապահովել երկրի օդային տարածքի պաշտպանությունը
Ալիև

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որով արգելվում է վաճառել զենք, որը կարող է Բաքուն կիրառել Արցախի քաղավիացիայի դեմ:

«Ադրբեջանը մինչ օրս ԱՄՆ-ից զենք չի գնել և հնարավորություն ունի առաջատար ռազմական տեխնիկա ձեռք բերել այլ երկրներից»,- հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ում:

Նախարարությունում նաև հայտարարել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հակաօդային պաշտպանության ամենատարբեր միջոցներ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ապահովել երկրի օդային տարածքի պաշտպանությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ ակնթարթորեն պատասխան տալ հարվածին: