Փաշինյանի թիկնապահները կոշտ ձևով մի կողմ հրեցին լրագրողներին և օպերատորներին

Լրագրողների հետ կեսբերան խոսեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով հերքեց մամուլում տարածված տեղեկությունները

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր կառուցվող էլեկտրակայանի շինարարության մեկնարկի արարողությանը: Արարողությունից հետո վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ միայն կեսբերան խոսելով էլեկտրահամակարգում տեղի ունեցած վթարի մասին՝ նշելով, որ հետաքննություն է ընթանում և պատճառները կպարզվեն: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:

Այլ հարցերի կառավարության ղեկավարը չպատասխանեց, դրա փոխարեն աշխատեցին նրա անվտանգության աշխատակիցները, ովքեր, Tert.am-ի թղթակցի խոսքերով, բավականին կոշտ պահվածք դրսևորեցին լրագրողների նկատմամբ՝ հրելով նրանց և աշխատող օպերատորներին:

Լրագրողների հետ կեսբերան խոսեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով հերքեց մամուլում տարածված տեղեկությունները:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: