Եթե ունես ինքնասիրություն, թող աթոռդ ու գնա

Բողոքի ակցիա՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով

Էջմիածնում հանրահավաքի ժամանակ մեկ այլ քաղաքացի էլ հարց բարձրացրեց, թե ուր մնացին Դիանա Գասպարյանի խոստումները: «Դրա՞ համար է այս ժողովուրդը ձեզ ընտրել, որ ծեր կանանց վիրավորեք, դրա՞ համար ենք մենք պայքարել, դրա համար ենք հեղափոխություն արել:  Չեմ հասկանում՝ նույն մանվելականնա՞ հետ գալիս, նույն ահ ու վախի մեջ պե՞տք է ապրենք: Եթե դուք մանվելական չեք, ինչո՞ւ Նազիկ Գրիգորյանը վերցնում է «ունիվերմակի» փողերը»,-ասաց նա և նշեց, որ դա թույլ չեն տալու:

Ջիվան Աբրահամյանը նշեց, որ Դիանա Գասպարյանը չի կարողացել փոխվել: «Դուք մնացիք նախկին ռեժիմի սան և նախկին ռեժիմի ձեռագրով շարունակում եք»,-ասաց նա և նշեց, որ պայքարելու են մինչև վերջ:

Նստադուլ անողներից մեկն էլ Դիանա Գասպարյանին համարեց թյուրիմացություն և նշեց, որ 9 օր նստացույց անելու ընթացքում մի օր չի եկել:

Կանանցից մեկը դժգոհելով քաղաքապետից նշեց. «Պապայիդ ասա, որ իր ոտքերը կկոտրեմ, ու իր գրպանը կդնեմ»:

Այսպիսով՝ հանրահավաքից հետո բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթ արեցին` խոստանալով, որ պայքարը շարունակելու են մինչև վերջ: