«Էս անտեր Ստագրամը չի թողում մարդ հանգիստ հաց ուտի»

Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ եւս դերասանը ժպիտ է պարգեւել երկրպագուներին ծիծաղելի լուանկարով։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մկրտիչ Արզումանյանը նստած է սեղանի շուրջ, նրա ձեռքին հեռախոս է։ «Էս անտեր Ստագրամը չի թողում մարդ հանգիստ հաց ուտի»,- մեկնաբանությունեներում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանը լուսանկար էր տեղադրել որդու հետ ու շնորհավորել նրան։ «Ծնունդդ շնորհավոր, այ բալամ»,- ջերմ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր Մկրտիչ Արզումանյանը։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին՝ նշելով, որ դերասանի որդին տաղանդավոր է։