Արգենտինայի նախկին նախագահ (1999-2001) Ֆերնանդո դե լա Ռուան մահկանացուն կնքել է 81 տարեկանում։ Լուրը տեղադրվել է երեքշաբթի, հարավամերիկյան երկրի ներկայիս ղեկավար Մաուրիսիո Մաքրիի Թվիթերի էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ցավում եմ նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան առիթով։ Նրա դեմոկրատական հետագիծն արժանի է բոլոր արգենտինացիների կողմից ընդունվելուն»,- գրել է Մաքրին։ Նա նաեւ ցավակցություններ է հայտնել պետության նախկին ղեկավարի ընտանիքի անդամներին։
Երկուշաբթի տեղեկություն էր ստացվել այն մասին, որ դե լա Ռուան ծանր վիճակում շտապ հասցվել է Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկը սրտային եւ երիկամային անբավարարության պատճառով։ Այս տարեսկզբին նախկին նախագահն արդեն հոսպիտալացվել էր սրտի խնդիրների պատճառով։
0Comments