Միշտ էլեգանտ

Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր ոճով։ Նրա Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Արփինե

Արփինե Հովհաննիսյանը, որը միշտ առանձնանում է իր ոճով, դեղին զգեստ է կրում, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Արփինե

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը դասական կերպարում էր. նա միջին երկարության գեղեցիկ զգեստ էր կրում, որը համադրել էր վարդագույն բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ շպարը, խոշոր ականջօղերն ու ժամացույցը։ «Սաղմոսավանք»,- մեկնաբանություններում գրել է նա։