Բայց ես ոնց մեկնաբանեմ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից նախագահական նստավայր աղջիկներ էքսկուրսիաների տանելը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա դիտել է մի քանի վայրկյան տեւողությամբ տեսանյութ. «Ես որքանո՞վ վստահ լինեմ՝ դա այնտեղ է տեղի ունեցել, այնտեղ տեղի չի ունեցել եւ ինչ են արել այնտեղ: Եթե գնացել են այնտեղ, ծանոթացրել է, թե ինչպիսին է նախագահի նստավայրը, դրա մեջ ի՞նչ տարօրինակ բան կա»:
Պատգամավորն ընդունելի է համարում է, եթե Հայկ Սարգսյանը անցագրային ռեժիմը պահպանելով է աղջիկներիննախագահական նստավայր տարել. «Եթե ենթադրենք այդ աղջիկները մուտք են գործել նախագահի նստավայր առանց անցագրային ռեժիմը պահպանելու, ուրեմն խիստ դատապարտում եմ»։
Հովիկ Աղազարյանը նաեւ ենթադրում է՝ գուցե ճանաչողական այց է եղել։
Մանդատը վայր դնելու մասին հարցին Աղազարյանը պատասխանեց. «Ինքը հսկայական ձայներ է հավաքել, ո՞նց մանդատը վայր դնի, իրեն վստահել են չէ, իր ընտրողները պետք է պահանջեն մանդատը վայր դնել»։
Պատգամավորը նաեւ շեշտեց՝ եթե խախտում էին անցագրային ռեժիմը, պետք է համապատասխան մարմինները զգուշացնեին. «Բոլորս էլ միշտ կարող ենք այս կամ այն քայլը կատարելիս դուրս գալ մեր լիազորություններից, բայց միշտ գոյություն ունեն մարմիններ, որոնք պետք է նման պահերին զգուշացնեն, տեղյակ պահեն, զգոնացնեն կամ արգելեն։ Ինձ համար անընդունելի է այն մարդկանց պահվածքը տվյալ դեպքում, որոնք թույլ են տվել նման հնարավորությունը, որ անցագրային ռեժիմով խախտումով է եղել, քան բուն երեւույթը», գրում է news.am:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երեւում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։
0Comments