Միտյա Ֆոմինը երեւանյան կապիկի է որդեգրել

Երգիչ Ֆոմինը, որն այժմ գտնվում է Յալթայում, Instagram-ում կապիկի հետ լուսանկար է հրապարել եւ հետեւորդներին առաջարկել է գրել այն մասին, որ ժամանակն է երեխաներ ունենալ

Երգիչ Միտյա Ֆոմինը, որն այժմ գտնվում է Յալթայում, Instagram-ում կապիկի հետ լուսանկար է հրապարել եւ հետեւորդներին առաջարկել է գրել այն մասին, որ ժամանակն է երեխաներ ունենալ։ «Ահա, ունեմ, ուրախացեք»,- հեգնանքով գրել է Ֆոմինը։

Արտիստը պատմել է, որ հյուրանոցում, որում կանգ է առել այս պահին, փոքրիկ կենդանաբանական այգի կա, որում շուրջօրյա հսկողության ներքո մեծանում են այդ կենդանիները։ Ֆոմինը չի կարողացել անտարբեր մնալ եւ չշփվել կապիկներից գոնե մեկի հետ։

Картинки по запросу митя фомин 2019

Նա պատմել է, որ կենդանին ծնվել է զույգից, որը փրկվել է Երեւանում սնանկացած կենդանաբանական այգուց։ «Այստեղ նրանք արդեն երկրորդ սերունդն են ունենում։ Հիասքանչ փոքրիկներ։ Մենք երջանիկ էինք շփվել նրանց հետ»,- իր միկրոբլոգում գրել է նա։

Երգչի երկրպագուները հումորով են վերաբերվել նոր լուսանկարին՝ չմոռանալով զվարճալի մեկնաբանություններ գրել. «Ես եւս կարիք ունեմ այսպիսի երեխայի», «Այնքան լավն է», «Կարեւորը չի կծում, Միտյա։ Հրաշալի երեխա է։ Նման է հայրիկին»։