Շոկոլադն օգնում է կանխել տարիքի հետ լսողության կորուստն ու ականջներում աղմուկի առաջացումը

Շոկոլադի նման ազդեցությունը գիտնականները բացատրում են դրա հակաբորբոքային ազդեցությամբ

Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ շոկոլադն օժտված է ևս մի հիանալի հատկությամբ, որի մասին դեռ հայտնի չէր: Ինչպես հաղորդում է Nutrients գիտական ամսագիրը, հետազոտությունները ցույց են տվել, որ այս համեղ աղանդերն օգնում է կանխել տարիքի հետ լսողության կորուստն ու ականջներում աղմուկի առաջացումը:

Մասնագետները նման եզրահանգման են եկել 2012-2013 թվականներին անցկացված մի շարք հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո: «Մենք հեյտնաբերեցինք, որ իրենց շոկոլադի սիրահար համարող ու պարբերաբար այն օգտագործող մարդկանց շրջանում ծերացման հետ մեկտեղ լսողության խնդիրներից բողոքողները շատ ավելի քիչ էին: Իսկապես, 40-64 տարեկանում լսողության կորստի հավանականությունը նրանց մոտ շատ ավելի ցածր է, քան շոկոլադ չօգտագործողների մոտ», - նշում են գիտնականները:

Շոկոլադի նման ազդեցությունը գիտնականները բացատրում են դրա հակաբորբոքային ազդեցությամբ: Կակաոյում պարունակվող պոլիֆենոլային միացություններն օժտված են հզոր հակաօքսիդանտային հատկություններով, ինչի շնորհիվ շոկոլադը դառնում է բորբոքումների դեմ պայքարի հզոր միջոց: Հենց այս բորբոքային գործընթացներն էլ տարիքի հետ ազդում են լսողության օրգանների վիճակի և մարդու լսողության որակի վրա, գրում է tert.am:

Սակայն մասնագետներն ընդծում են, որ այս դեպքում խոսքը միայն շատ քիչ քանակությամբ շաքար պարունակող և կակաոյի առավելագույնս բարձր պարունակությամբ շոկոլադի մասին է: