Սննդամթերքի 6 տեսակ, որոնք չի կարելի համադրել ալկոհոլի հետ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի 6 տեսակ, որոնք խորհուրդ չի տրվում համադրել ոգելից խմիչքների հետ

Բոլորին էլ հայտնի է, որ ալկոհոլը կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար և առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնց հետ համադրելու դեպքում ալկոհոլային ըմպելիքներն էլ ավելի վտանգավոր են դառնում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի 6 տեսակ, որոնք խորհուրդ չի տրվում համադրել ոգելից խմիչքների հետ:

Ցիտրուսային մրգեր

Ալկոհոլի գործածությունից հետո մարդիկ հաճախ են նկատում աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումներ, քանի որ այս ըմպելիքներն առաջին հերթին ազդում են ստամոքսի լորձաթաղանթի վրա: Սա է պատճառը, որ ալկոհոլը չի կարելի համադրել ցիտրուսային մրգերի հետ: Բանն այն է, որ այս մրգերը պարունակում են մեծ քանակությամբ թթուներ, որոնք ալկոհոլի հետ համադրելու դեպքում կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ մարսողական օրգաների վրա:

Սուրճ

Կոֆեինը գործում է որպես նյարդային համակարգի խթանիչ, մինչդեռ ալկոհոլը հակառակ ազդեցությունն է ունենում՝ դանդաղեցնելով ռեակցիաները: Սուրճի հետ համադրելու դեպքում մարդը կարող է սխալ գնահատել իր հարբածության աստիճանն ու չափազանց շատ ալկոհոլ օգտագործել, ինչը կարող է հանգեցնել թունավորման: Բացի այդ, այս ըմպելիքների համադրությունը բացասաբար է անդրադառնում ենթաստամոքսային գեղձի վրա և բարձրացնում է ենթաստամոքսային գեղձի բորբոքման հավանականությունը:

Կծու սոուսներ

Ալկոհոլը կծու մթերքի հետ համադրելը կարող է հանգեցնել ստամոքսի այրոցի, խոցերի և մի շարք այլ խնդիրների, ուստի նման համադրությունից հարկավոր է խուսափել:

Մարինացված վարունգ

Մարինացված վարունգն ու այլ բանջարեղենն էլ ավելի են բարձրացնում լյարդի ու երիկամների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը, իսկ այս օրգաններն առանց այդ էլ ծանրաբեռնված են ալկհոլի պատճառով:

Քաղցրավենիք

Շաքարն ու ալկոհոլը համադրելու դեպքում օրգանիզմն առաջինը կսկսի տարրալուծել շաքարը և միայն դրանից հետո հերթը կհասնի ալկոհոլին: Արդյունքում արյան մեջ ինսուլինի մակարդակը կբարձրանա, մարդը շատ ավելի արագ կհարբի, իսկ խումարն ավելի ծանր ախտանշաններով կդրսևորվի:

Լոլիկ

Թարմ լոլիկը պարունակում է օրգանական թթուներ, որոնք փոխազդեցության մեջ են մտնում ալկոհոլի հետ ու առաջացնում աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումներ:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am: