Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտի 500կգ-անոց ռումբ է հայտնաբերվել

Մի քանի ժամվա ընթացքում մասնագետներին հաջողվել է վնասազերծել ռումբը, և մարդիկ վերադարձել են իրենց տներ

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ աշխարհամարտից մնացած 500 կգ-անոց ռումբ է հայտնաբերվել:

Իշխանությունները Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգու և Եվրոպական կենտրոնական բանկի շենքի շրջակայքից ավելի քան 16 հազար մարդու են տարհանել:

Մի քանի ժամվա ընթացքում մասնագետներին հաջողվել է վնասազերծել ռումբը, և մարդիկ վերադարձել են իրենց տներ:

Չնայած Երկրորդ աշխարհամարտից 75 տարի է անցել, Գերմանիայի տարածքում դեռ բազմաթիվ չպայթած ռումբեր կան: