Սիրուշոյի լուսանկարներն Արցախից

Միշտ ոճային երգչուհին բաց գույնի շրևջազգեստ է կրում, որը համադրել է կարմիր շապիկի հետ
Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն կիսվել է Արցախում արված լուսանկարներով։

Սիրուշո

Նա Instagram-յան էջում վերհիշել է մոտ մեկ ամիս առաջ Արցախ կատարած այցն ու Շուշիում արված լուսանկարներ հրապարակել։ Սիրուշոն, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա բաց գույնի շրևջազգեստ է կրում, որը համադրել է կարմիր շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են լայնեզր գլխարկը, արեւային ակնոցը եւ աքսեսուարները։

 

 

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ դարձել է Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայրը։ Նա լուսանկար  էր հրապարակել Ռուբենի հետ ու գրել. «Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը… Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարեւոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»։