Սերխիո Ռամոսը միացել է Bottle Cap Challenge-ին

33-ամյա ֆուտբոլիստը յուրօրինակ ձևով է բացել շիշը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը միացել է Bottle Cap Challenge-ին, որի մասնակիցները շրջադարձ հարվածով պտտեցնում, բացում են շշերի խցանները։

33-ամյա ֆուտբոլիստը յուրօրինակ ձևով է բացել շիշը, նա ձևացրել է, թե պատրաստվում է ոտքով բացել այն, բայց արդյունքում բացել է լեզվով: