Թութանհամոնի կիսանդրին շուրջ 6 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

Մտավախություն կա, որ ավելի քան 3000 տարվա պատմություն ունեցող այդ գլուխգործոցը գողացվել է Լուքսորում գտնվող Կառնակի տաճարից

Լոնդոնում կազմակերպված աճուրդում շուրջ 6 մլն դոլարով վաճառվել է Թութանհամոն փարավոնի կիսանդրին, թեև Եգիպտոսի իշխանությունները խնդրել էին հետաձգել աճուրդը: Այս մասին հայտնում է RT-ն

Մտավախություն կա, որ ավելի քան 3000 տարվա պատմություն ունեցող այդ գլուխգործոցը գողացվել է Լուքսորում գտնվող Կառնակի տաճարից: Կիսանդրին 28,5 սմ բարձրություն ունի: Արձանը պատկերում է Ամոն աստծո գլուխը՝ Թութանհամոն փարավոնի դիմագծերով:

Կահիրեն խնդրում է վերադարձնել կիսանդրին և փորձում է ճշտել սեփականատիրոջ տվյալները: Եգիպտոսի կառավարությունը նշում է, որ տարբեր ժամանակաշրջաններում հնադարյան հուշարձաններից մի քանիսը մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել երկրից: