Մեծ Բրիտանիայում հակասեմիթ Տրիստան Մորգանը փորձել է այրել սինագոգը

Նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչական փորձ իրականացնելու համար եւ դատապարտել անժամկետ ու հարկադիր բուժման
Տրիստան Մորգանի կողմից սինագոգի այրման փորձի կադրերը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում են Մեծ Բրիտանիայում անցած տարվա հուլիսի 21-ին 52-ամյա երգիչ, հակասեմիթ Տրիստան Մորգանի կողմից սինագոգի այրման փորձի կադրերը:

Նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչական փորձ իրականացնելու համար եւ դատապարտել անժամկետ ու հարկադիր բուժման, գրում է Daily Mail-ը: 

Տղամարդը բենզին է լցրել սինագոգի վրա՝ կոտրելով պատուհանը: Այրման արդյունքում այրվել են նաեւ նրա մազերը: Գլխի վրա կրակը տղամարդը մարել է, ապա հանգիստ հեռացել:

Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ Մորգանը դեպքի վայրից հեռացել է ծիծաղելով:

Մորգոնը, որը հիվանդանոցում ռենտգենաբան էր աշխատում, հայտնի էր նաեւ որպես կոմպոզիտոր եւ նացիստական բնույթի երգերի կատարող՝ Լառլանդ Բրեն կեղծանունով: