Թենեսիում արջը մտել է բնակելի տան բակ եւ բացել կայանած մեքենայի դռները

Կինը հատկապես զարմացել է կենդանու թաթերի ճարպկությունից, որը միաժամանակ բացել է երկու դռները

Ամերիկյան Թենեսի նահանգում ապշահար ականատեսը տեսագրել է այն պահը, երբ բնակելի տան բակում հայտնված խոշոր արջը հեշտությամբ բացել է կայանած մինիվենի դուռը, տեղեկացնում է UPI-ն։

Տեսանյութը նկարահանվել է Գաթլինբուրգ քաղաքի տներից մեկի բակում։ Դրանում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենայի մոտ կանգնած արջը սկսում բացել մեքենայի դուռը, եւ միջադեպի զարմացած ականատեսը նկարահանել է այդ պահը՝ սեփական մեքենայի մեջ նստած։

Կինը հատկապես զարմացել է կենդանու թաթերի ճարպկությունից, որը միաժամանակ բացել է երկու դռները։

«Ես պատրաստվում էի տեսչական ստուգմամբ զբաղվել, երբ տեսա այդ արջին, որը մոտենում էր մեքենային։ Արջը մարդու նման բացեց դռները, ընդ որում՝ միաժամանակ երկուսը»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութը։